1999 թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովի 30-րդ նիստում փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր: Գեղիի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Մայրենիի տոնին: Աշակերտները ներկայացրեցին հայոց լեզվի պատմությունը, արտասանեցին ոսկեղեն հայերենին նվիրված բանաստեղծություններ, երգեցին մայրենի լեզվին նվիրված երգեր, ներկաներին բեմականացված ցուցադրեցին առակներ… Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Տեր-Ստեփանյանը: ‹‹Մեզանից յուրաքանչյուրը հպարտանում է հայոց լեզվի գեղեցկությամբ, մեսրոպյանտառերով, հայոց գրի բազմադարյան պատմությամբ: Եթե մենք ուզում ենք, որ մեր լեզվի գեղեցկությունը չկորչի և հասնի սերնդից սերունդ, ինչքան հնարավոր է պետք է խոսենք անաղարտ հայերենով››