1999 թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովի 30-րդ նիստում փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր: Գեղիի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Մայրենիի տոնին: Աշակերտները ներկայացրեցին հայոց լեզվի պատմությունը, արտասանեցին ոսկեղեն հայերենին նվիրված բանաստեղծություններ, երգեցին մայրենի լեզվին նվիրված երգեր, ներկաներին բեմականացված ցուցադրեցին առակներ… Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Տեր-Ստեփանյանը: ‹‹Մեզանից յուրաքանչյուրը հպարտանում է հայոց լեզվի գեղեցկությամբ, մեսրոպյանտառերով, հայոց գրի բազմադարյան պատմությամբ: Եթե մենք ուզում ենք, որ մեր լեզվի գեղեցկությունը չկորչի և հասնի սերնդից սերունդ, ինչքան հնարավոր է պետք է խոսենք անաղարտ հայերենով››

Հովհաննես Թումանյան 150

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը մեծ շուքով նշվեց Գեղիի միջնակարգ դպրոցում: Դպրոցում ամենուրեք թևածում էր Թումանյանի շունչն ու ոգին: Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ, բեմականացրեցին <<Շունն ու կատուն>>, լսեցին Թումանյանի ձայնը:
Գիրք նվիրելու կապակցությամբ դպրոցի տնօրեն Խ. Տեր-Ստեփանյանը իր անձնական գրադարանից դպրոցին նվիրաբերեց 173 կտոր գիրք, որոնք աշակերտներին կօգնեն ավելի մոտենալ հայ և արտասահմանյան գրականությանը:

Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Գեղիի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց մի շարք միջոցառումներ. Վարժանքներ՝ ”Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանում”, Մոմավառություն ի հիշատակ 1988թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի, Ներկայացվեց աղետի թողած հետևանքները Վիկտորինա և ֆիլմի դիտում ”Անվտանգության վարքականոնները երկրաշարժի ժամանակ” թեմայով: