25.12.2018թ

Այսօր Գեղիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառումներ:
Դպրոցում կազմակերպվեց վիճակախաղ: Այնուհետև աշակերտները Գեղիի համայնքապետարանում իրենց գեղեցիկ ելույթներով շնորհավորեցին ներկաների Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Շնորհավորական ելույթով հանդես եկավ Քաջարանի համայնքապետ Մ. Փարամազյանը:
Տոնական միջոցառումը շարունակեցին <<Զանգեզուր>> և <<Քաջարան>> պարային համույթների սաները:

05.10.2017թ.

Գեղիի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում նվիրված ուսուցչի օրվան: Որի ընթացքում մի շարք ուսուցիչներ <<Այբ>> կրթական հիմնադրամի և դպրոցի տնօրինության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

21.09.2017թ.

Հայրենիքը չեն ընտրում, այն ճակատագիրն է տալիս: Հայրենիքը փոխել կամ չսիրել չի կարելի, ինչպես հնարավոր չէ փոխել կամ չսիրել ծնողին:
Շնորհավոր ծնունդդ Հայաստանի Հանրապետություն: