19.02.2018թ.

Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին՝ Լոռվա Դսեղ գյուղում:
2008 թվականից սկսած Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է Գիրք նվիրելու օր:
Ավանդույթի համաձայն ամեն տարի այս օրը, Գեղիի միջնակարգ դպրոցի աշակերտները գիրք են նվիրում միմյանց և կազմակերպվեց միջոցառում` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան:

13.02.2018թ.

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Այս տոնը մեզ հիշեցնում է, որ մենք ամբողջ կյանքում Տիրոջը ընդառաջ գնալու կարիք ունենք և պետք է քայլենք դեպի Աստված:

25.12.2018թ

Այսօր Գեղիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառումներ:
Դպրոցում կազմակերպվեց վիճակախաղ: Այնուհետև աշակերտները Գեղիի համայնքապետարանում իրենց գեղեցիկ ելույթներով շնորհավորեցին ներկաների Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Շնորհավորական ելույթով հանդես եկավ Քաջարանի համայնքապետ Մ. Փարամազյանը:
Տոնական միջոցառումը շարունակեցին <<Զանգեզուր>> և <<Քաջարան>> պարային համույթների սաները: