«Մայրենիի օր»

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը: Այս կապակցությամբ Գեղիի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց <<Մայրենիի օրվան>>նվիրված մրցույթ:Աշակերտները բաժանվեցին երկու խմբի՝ <<Մուշ>>,<<Վան>>. երկու խմբերն էլ ոգևորությամբ ցույց տվեցին իրենց գիտելիքները մայրենիից և տվեցին տեղեկություններ Վան և Մուշ պատմական քաղաքների մասին, պատասխանեցին հայոց լեզվի ուսուցչուհու տված հարցերին, յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից ներկայացրեց բանաստեղծություն: Խմբերը բեմադրեցին առակներ, ընթերցեցին անծանոթ տեքստ և արագ կողմնորոշվելու արդյունքում գտան բազմազան գրքերի մեջ գտնվող ՐաՖՖու և Սերո Խանզադյանի ստեղծագործություններից ընթերցված հատվածները: Արդյունքում հաղթող ճանաչվեց <<Վան>> թիմը և 10-րդ դասարանի աշակերտուհի Արծվիկ Գալստյանը՝ որպես լավագույն մասնակից: