Հունվարի 28

2016թ-ը հիշարժան տարի էր, քանի որ ողջ հայությունը հանդիսավորությամբ նշեց անկախության 25 ամյակը:
2017թվականը նույնպես հիշարժան և հոբելյանական է: Գեղիի միջն. դպրոցը պատվով և մեծ ոգևորությամբ նշեց հայոց բանակի 25-ամյա հոբելյանը:
Աշակերտների շուրթերից հնչեցին հայրենասիրական երգեր, նամակներ՝ ուղղված հայ զինվորներին, անցկացվեց վիկտորինա՝ <<Անկախություն և բանակ>> թեմայով:Բանակի անցած ուղին ներկյացրեց տնօրեն Խ. Տեր-Ստեփանյանը, որի վերաբերյալ էլ ցուցադրվեց տեսաֆիլմ: Հիրավի, բարդ նվարճում է հաղթանակը, բայց առավել բարդ է պահպանել այն. իսկ մեր բանակը զորեղ է, զինանձնակազմը՝ տրամադրված մարտական և պատրաստ ցանկացած պահի կատարելու իր առջև դրված խնդիրը:
ՌՈ Կապանի բաժնի կապիտան Ալեքս Առաքելյանը անցկացրեց արիության դաս<<ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ- 25>> թեմայով: