Հայ զինվոր

06.10.2017թ.
Գեղիի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս <<Հայ զինվոր>> խորագրով: Դասի նպատակն էր նպաստել աշակերտների ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը, հայոց ազգային բանակի և հայ զինվորի կերպարի արժեքի, դերի ու նշանակության կարևորմանը: